Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ծննդաբերություն` երկուսով. tsnndatun.am

Ծննդաբերություն` երկուսով. tsnndatun.am

Առաջին հերթին, պետք է պարզել, թե ի՞նչ է ծննդաբերությունը և ի՞նչ հոգեբանական լիցք է կրում։ Ծննդաբերության ընթացքում ներկա գտնվե՞լ, թե` չգտնվել. հարց, որը չունի միանշանակ պատասխան։ Անշուշտ, համատեղ ծննդաբերության որոշումը պետք է ընդունել համատեղ։ Մի փոքր անհամաձայնության դեպքում այնպայման պետք է հրաժարվել այդ մտքից, հակառակ դեպքում  ծննդաբերության ընթացքում ավելորդ էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ծննդաբերության ընթացքի վրա։

 

Պատկերացնենք հետևյալ իրավիճակը. ծննդաբերության  ժամանակ կինը չի ցանկանում ամուսնու ներկայությունը՝ վախենալով, որ դրանից հետո նրա աչքում կկորցնի սեքսուալ հետաքրքրությունը։ Տղամարդը, ընդհակառակն, ցանկանում է  նրա հետ անցնել այդ ճանապարհը՝ ելնելով  իր ինչ-ինչ համոզմունքներից։ Հասկանալի է, որ արդյունքում ծննդկանը կձգտի հասնել  այն բանին, որպեսզի յուրաքանչյուր ժամանակահատվածում վերահսկի, թե  ինչ տեսք ունի, միևնույն ժամանակ, նրան շատ դժվար կլինի կենտրոնանալ սեփական ծննդաբերության ընթացքի վրա։

Երկրորդ պայմանն է, երբ համատեղ ուժերով ծննդաբերությունը թողնում է բարերար ազդեցություն բոլոր մասնակիցների վրա, ներառյալ փոքրիկի, դա այն ժամանակ, երբ որոշումն ընդունվում է գիտակցորեն, այլ ոչ թե հետևելով ինչ-որ մեկի հեղինակավոր կարծիքին կամ էլ նորաձև միտմանը։

Հարցի գիտակցումն այն է, որ երիտասարդ ծնողներից յուրաքանչյուրն իրազեկ լինի, թե ինչպես է ընթանում պրոցեսը և որն է յուրաքանչյուրի խնդիրը։ Սա մեծ մասամբ վերաբերում է հորը, ով ցանկանում է հաղորդակից դառնալ ծննդաբերության գաղտնիքներին։ Ավելի լավ է  միասին հաճախել դասընթացների, դիտել տեսաերիզներ, որոնցում  ցուցադրվում է ծննդաբերության  ընթացքը, ընթերցել հատուկ գրականություն, խորհրդակցել իրազեկ մարդկանց հետ։

Լավ կլինի, եթե դուք հասցնեք հասկանալ ձեր զգացմունքները նախապատրաստական շրջանում, քան զգալ վախ և գլխապտույտ՝ տեսնելով սեփական զավակի ծնունդը։

Տղամարդիկ կարող են չվախենալ իրենց բացասական զգացմունքներից. պարզապես հրաժարվեք ծննդաբերության ժամանակ ներկա գտնվելու գաղափարից, բայց եղեք մոտ՝ պատրաստ կիսելու ձեր կնոջ զգացումները ծննդաբերությունից առաջ և հետո։ Դա լիովին բավարար է։

Համատեղ ծննդաբերության հաջողության գրավականներից մեկն էլ ամուսինների միջև երկխոսությունն ու փոխվստահությունն է։ Հատկապես  բաց քննարկումը՝ երկյուղի և սպասման, որը կինը  կապում է ամուսնու ներկայության հետ, թույլ կտա խուսափել հնարավոր հիասթափությունից։ Վստահելի հարաբերությունները մարդկանց միջև հեշտացնում են մյուսի մուտքը քո աշխարհ, փոքրացնում ամոթի և չհասկացված լինելու զգացումները, իսկ տղամարդու ներգրավումը ծննդաբերության ընթացքին, համարվում է շղարշի տակ քողարկված կնոջ ամենախորը գաղտնիքների բացահայտում։

Ընտանիքի և նրա ապագայի համար շատ կարևոր է պահպանել ծննդաբերության ընթացքի սրբություններն ու գաղտնիքները, ուստի յուրաքանչյուր միասնաբար ընդունված որոշում, որը կլինի գիտակցված և բաց քննարկման արդյունք, կարող է հիմք հանդիսանալ նոր մարդու մուտքին բարեկեցիկ կյանք։

Նանա Դանիելբեկ
մանկաբարձ-գինեկոլոգ 

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ